ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Այսօր հայկական դիվանագիտությունն անթույլատրելի պարտություն է գրանցել». Արման Բաբաջանյան
01:20, 26.01.2021 | mamul.am
5000 | 0

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հայկական դիվանագիտությունն ի դեմս արտաքին գերատեսչության կենտրոնական ապարատի, Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչության, ինչպես նաև ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անթույլատրելի պարտություն է գրանցել՝ չկարողանալով ապահովել «Ադրբեջանական իշխանությունների կողմից հայ ռազմագերիների և այլ գերիների հայրենիք վերադառնալուն անհիմն խոչընդոտելը՝ որպես մարդու իրավունքների ոլորտում եվրոպական միջագզային չափանիշների խախտում» հարցի ներառումը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի հիմնական օրակարգին ի հավելումն անհետաձգելի և ընթացիկ հարցերի շարքում:
Համոզված եմ, որ այս պարտությունից կարելի էր խուսափել, եթե բոլոր իրավասու մարմիններն առաջնորդվեին համագործակցային և համակարգված աշխատանքի ձևաչափով, ինչն էլ իր հերթին թույլ կտար նախ համակողմանի ուսումնասիրության ենթարկել հարցի՝ օրակարգում ներառվելու հնարավորությունն, այնուհետ, ըստ առկա գնահատականների՝ համապատասխան քայլեր ձեռնարկել:
Հետևաբար ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ներկայացնելու եմ Գերիների խնդրով ԱԺ համակարգող մարմին ձևավորելու առաջարկ՝ ապահովելու համար խորհրդարանական դիվանագիտության բոլոր հարթակներում վերոնշյալ հարցի շուտափույտ հանգուցալուծմանն ուղղված համակարգված գործարկումը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր