Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ի պատասխան հարցին, թե Աննա Հակոբյանն ինչ էր անում ԼՂ շտաբում և արդյոք եղե՞լ է բունկերում՝ ինչպես Մովսես Հակոբյանն է հայտարարել, ասաց. «Մովսես Հակոբյանն իր պատասխանը ստացել է և կարծես թե լռել է դրանից հետո, որը ես ճիշտ եմ համարում»: Սիմոնյանը միաժամանակ նշեց, որ դա շատ ծեծված թեմա է և խորհուրդ տվեց խոսել արդիական թեմաներից: |