ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Էրդողանն ասում է, որ չի վախենում պատերազմից և պատրաստ է մտնել Հայաստանում պատերազմի մեջ». Արման Աբովյան
22:30, 27.01.2021 | mamul.am
5379 | 0

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր և քարտուղար Արման Աբովյանի համոզմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի՝ տարածաշրջանային այցն ունի մեկ նպատակ՝ Իրանը պարզապես ցանկանում է դուրս չմղվել այն գործընթացներից, որոնք ոչ թե տեղի են ունեցել, այլ որոնք դեռ տեղի են ունենալու, իսկ սպասվող իրադարձությունների համատեքստում Իրանի պատրաստակամությունը՝ մասնակից դառնալ Ադրբեջանի օկուպացրած տարածքների վերակառուցման աշխատանքին, ընդդեմ Հայաստանի քայլ չպետք է դիտարկել։
«Իրանը չի մասնակցի սահմանամերձ տարածքների վերականգնման աշխատանքներին, և դա քաղաքական որոշում է։ Այդ տարածքներում թուրքական ընկերություններն են մասնակցություն ունենալու, իսկ Ադրբեջանը, լինելով թուրքական նահանգ, թույլ չի տա Իրանին ամրապնդվելու Ադրբեջանին սահմանամերձ գոտում, որովհետև շատ լարված են հարաբերություններն Իրանում թուրքալեզու ադրբեջանցիների հետ, որովհետև Թուրքիան ունի հավակնություններ նաև Իրանի հանդեպ»,- ասել է Աբովյանը:

Աբովյանը պնդում է՝ Իրանը նաև ոչ թե չեզոք է գործում, այլ անում է հնարավորը, որպեսզի Թուրքիայի հզորացմամբ պանթուրքական ծրագիրն իրականություն չդառնա, ավելին, կանի ամեն ինչ թուրքական գործոնի աճն իր սահմաններին նվազեցնելու համար։

Հարցին՝ արդյոք պանթուրքական ծրագրի իրականացմանը միտված քա՞յլ պետք է դիտարկել փետրվարի 1-12-ը Կարսում իրականացվելիք ադրբեջանաթուրքական լայնամասշտաբ զորավարժությունները, Արման Աբովյանը պատասխանել է. «Այդ զորավարժությունները հարձակողական զորավարժություններ են։ Հարց է առաջանում՝ ո՞ւմ դեմ, իհարկե՝ մեր։ Թուրքիան Ռուսաստանին, Իրանին, ԱՄՆ-ին և մեզ ցույց է տալիս, որ պատրաստ է դիմել լայնածավալ ռազմական գործողությունների, որ, եթե իր հավակնությունները չբավարարվեն, ապա կդիմեն պատերազմի, իսկ Հայաստանի կողմից երբ այս վտանգին ուշադրություն չի դարձվում, դա արդեն խոսում է վտանգավոր անգրագիտության մասին։ Այս զորավարժություններն 90 տոկոսով մեսիջ են նաև Ռուսաստանին, թե՝ տես, մենք պատրաստ ենք, եթե դու չընդունես մեր հետաքրքրությունները, իսկ հետաքրքրությունները Սյունիքն է, կգնանք գործողությունների։ Նախիջևանից դեպի Ադրբեջան երկաթգծի կառուցումն էլ ձեռքբերում է խոշորագույն, բայց թուրքերի համար, և եթե այս իշխանությունը դա համարում է ձեռքբերում, ապա կանգնած է թուրք-ադրբեջանական պլատֆորմի վրա։ Այնպես որ, Կարսում մեկնարկած այս զորավարժությունների թիրախում մենք բոլորս ենք, իսկ ինչո՞ւ է Էրդողանը հրապարակել Գյումրին գրաված Քյազըմ Կարաբեքիրի նկարը, հենց այնպե՞ս, իհարկե ոչ, 1920 թվականին Գյումրին գրաված զինվորականի նկարը հրապարակելով՝ Էրդողանն ասում է, որ չի վախենում պատերազմից և պատրաստ է մտնել Հայաստանում պատերազմի մեջ, ուստի նման իրավիճակում իրականության ոչ ադեկվատ ընկալումը կենսական նշանակություն է ունենալու Հայաստանի համար»,- ասել է Աբովյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Էրդողանն ասում է, որ չի վախենում պատերազմից և պատրաստ է մտնել Հայաստանում պատերազմի մեջ». Արման Աբովյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր