ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Այս իշխանությունը մեզ դարձրեց ՌԴ-ի պրոտեկտորատը». Ռոբերտ Քոչարյան
23:35, 27.01.2021 | mamul.am
6149 | 0

«Գիտե՞ք ինչ կարգավիճակ է ստանում երկիրը որը չի կարողանում պաշտպանվել: Մենք չենք կորցրել Սյունիքը մեկ պատճառով՝ ռուսական ռազմաբազայի և ՌԴ-ի հետ պայամանագրի շնորհիվ»,- այսօր մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասաց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանը փաստացի ՌԴ պրոտեկտորատն է Հարավային Կովկասում. «Այս իշխանությունը ՌԴ-ի ռազմաքաղաքական դաշնակցի կարգավիճակից մեզ դարձրեց նրա պրոտեկտորատը: Ճակատագրի հեգնանքն այն է, որ դա արել են այն մարդիկ, ովքեր ՌԴ դեսպանատան մոտ ակցիա էին անում, որ հանվի ռուսական ռազմաբազան ՀՀ-ից: Այսօր գեներալ Մուրադովն ավելի մեծ դերակատարություն ունի անվտանգության հարցերում, քան՝ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ վերադառնանք և դառնանք ՌԴ-ի ռազամաքաղաքական դաշնակիցը»,- ասաց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Այս իշխանությունը մեզ դարձրեց ՌԴ-ի պրոտեկտորատը». Ռոբերտ Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր