ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+20 °C
«Հակոբ Արշակյանը հիմա՞ էլ նույն բանն է մտածում, ինչ ինձ ասում էր 2020թ․ օգոստոսին». Հոխիկյան
04:15, 28.01.2021 | mamul.am
4685 | 0

Ադրբեջանի նախագահը խոսել է 2020թ․ պատերազմի ժամանակ արբանյակների կատարած դերի մասին՝ նշելով․ «Կյանքը ցույց տվեց, որ դա անհրաժեշտություն էր: Արբանյակների կիրառումը ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ դրանից հետո ապահովեց մեր գերակայությունը»:
2012-2020թթ ընթացքում բազմիցս խոսել եմ ՀՀ տարբեր ժամանակների իշխանությունների հետ՝ սեփական տեղեկատվական ՌԷՊ արբանյակ ունենալու անհրաժեշտության մասին։
Չինովնիկների տարբեր շրջանակներ ծաղրելու աստիճանի անլուրջ էին անվանում այն պնդումները, թե մենք պարտավոր ենք օր առաջ վարձակալել այդ արբանյակը։ Պետության անվտանգության համար պատասխանատուները արբանյակի մեջ տեսնում էին միայն հեռուստաալիքների հաճախություններ սփռող սարք, ուրիշ ոչինչ։ Երբ մարդկանց բացատրում էի, որ դա շատ ավելի խորը, նաև ռազմական խնդիրներ լուծող գործիք է, հեգնում էին, թե երևակայության գիրկն եմ ընկնում։
Իլհամ Ալիևը 2021թ․ հունվարի 26-ին փաստացի ասել է, որ օդային տարածությունում իրենց հաջողության գրավականը եղել են արբանյակները։ Այսինքն, հայկական կողմը փաստացի կարող էր արդյունավետ դիմադրել թշնամուն, կարող էր խուսափել առնվազն 4000 զոհից, եթե ունենայինք այդ արբանյակը։ Ալիևի հայտարարությունից հետո ես կուզեմ լսել ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի պատասխանը։ Հիմա՞ էլ նույն բանն է մտածում, ինչ ինձ ասում էր 2020թ․ օգոստոսին, երբ բառացիորեն խնդրում էի շտապ վարձակալել արբանյակը։ Այն ժամանակ ասում էր․ «այս պահին Հայաստանի համար նպատակահարմար չէ ունենալ մեկ ամբողջական արբանյակ»:
Ֆրանսիական Le Monde պարբերականը վերլուծություն է հրապարակել հետևյալ հիմնական թեզով՝ Ալիեւը կարողացավ օգտվել հայկական իշխանությունների թույլ տված ողբերգական սխալներից»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր