ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Այս հարցը լինելու է խնդրահարույց Ադրբեջանի համար». Արա Այվազյան
10:20, 28.01.2021 | mamul.am
6618 | 0

«Արցախի հիմնահարցը լուծված չէ. կա հիմնական առանցքային հարց, որն Արցախի կարգավիճակի հստակեցումն է, և որի մասին խոսել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ ԱԳ նախարարների մակարդակով»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը: Նրա խոսքով՝ որպեսզի խոսենք տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության մասին, պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ. «Վստահության մթնոլորտը ստեղծվում է շատ կարևոր հարցերի լուծման դեպքում, նախևառաջ՝ մեր գերիների ազատ արձակման հարցում: Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է ու եթե այն շարունակվի շահարկվել, լինելու է նաև խնդրահարույց Ադրբեջանի համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր