Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 101,4 միլիոնի: Այս մասին հաղորդում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը: Հունվարի 28-ի դրությամբ վիրուսով վարակման դեպքերի թիվը կազմում է 101 442 203։ Համաճարակի հետևանքով մահացության թիվը 2 184 287 է։ Ապաքինվել է 73 325 866 մարդ։ Վտանգավոր վարակի տարածման ցուցանիշով առաջատար երկրների եռյակում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան: Միացյալ Նահանգներում կորոնավիրուս հաստատվել է 26 166 201 մարդու մոտ։ Մահացությունների թիվը 439 517 է։ Առաջին տասնյակում են նաև Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան: |