ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Այսօր մենք միասնական թեկնածու չունենք». Հրանտ Թոխատյան
16:00, 28.01.2021 | mamul.am
4015 | 1

Ինչպես արդեն հայտնել ենք, քաղաքացիները վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաք են իրականացնում Հանրապետության հրապարակում: Դերասան Հրանտ Թոխատյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին՝ ասաց. «Երկրորդ նախագահի մասին յուրաքանչյուրն ունի իր կարծիքը, և նա ունի իր կողմնակիցները. դա երևում է և վերջին հարցումներից: Ես չեմ զարմանա, եթե վաղը երրորրդ, չորրորդ նախագահներն էլ նման հայտարարություն անեն»:

Թոխատյանն ընդունում է, որ միասնական թեկնածու այսօր չկա: Նրա կարծիքով՝ Քոչարյանն իր իշխանության տարիներին ինչպես ձեռբերումներ, այնպես էլ բացթողումներ է ունեցել: Դա է պատճառը, որ վարչապետի հրաժարականի պահանջով տեղի ունեցող հանրահավաքները սակավամարդ են. նախորդ երեսուն տարիների ընթացքում իշխանությունները կորցրել են իրենց վստահությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր