ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աջակցության վարկանիշը նախագահության առաջին օրերի համեմատ ընկել է 2%-ով: Այդ մասին են վկայում Harrisx ընկերության և Hill պարբերականի անցկացրած հարցման արդյունքները:
Բայդենն ԱՄՆ նախագահի լիազորությունները ստանձնել է հունվարի 20-ին։
Հունվարի 28-29-ին անցկացված հարցումը ցույց է տվել, որ ընտրողների 61%-ը հավանություն է տալիս Բայդենի աշխատանքին նախագահի պաշտոնում՝ այն դեպքում, երբ հունվարի 21-22-ի հարցման արդյունքներով նոր նախագահի աջակցության ցուցանիշը 63% էր:
Նշվում է նաև, որ 1 շաբաթվա ընթացքում Բայդենին աջակցությունը հանրապետականների շրջանում կրճատվել է 6%-ով, սակայն դեմոկրատների կողմից նրա գործողությունների գնահատականը չի փոխվել:
Հարցումն անցկացվել է համացանցում՝ հունվարի 28-29-ը: Մասնակցել է 945 մարդ։ Վիճակագրական անճշտությունը կազմում է մոտ 3,19%։