ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+32 °C
Բայդենի թիմը լրագրողներից նախապես խնդրել է ճեպազրույցի համար նախատեսված հարցերը
19:45, 02.02.2021 | mamul.am
7042 | 0

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի թիմի անդամները բազմիցս փորձել են ճեպազրույցներից առաջ տեղեկանալ, թե Սպիտակ տանը հավատարմագրված թղթակիցներն ինչ հարցեր են մտադիր բարձրաձայնել: Նման տեղեկատվությամբ հանդես է եկել The Daily Beast տեղեկատվական պորտալը։
Աղբյուրների տեղեկություններով՝ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի հաղորդակցությունների բաժնի աշխատակիցները փորձեր են ձեռնարկել՝ պարզելու, թե ինչ հարցեր են նրանք մտադիր տալ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքիին:
Ինչպես նշում է պորտալը, այդ հարցումները մտահոգություն են առաջացրել լրագրողական կորպուսի թղթակիցների շրջանում:
«Թեև հաճելի է, որ ճեպազրույցները վերսկսվում են, սակայն մամուլը չի կարող իր աշխատանքը կատարել, եթե Սպիտակ տունը առանձնացնում և ընտրում Է այն հարցերը, որոնք իրեն անհրաժեշտ են»,- պորտալը մեջբերել է լրագրողներից մեկի խոսքը:
Ընդ որում՝ Բայդենի մամուլի ծառայությունում չեն հերքել այդ տեղեկությունը՝ նշելով, որ այդպիսով փորձել են կարգավորել հարաբերությունները մամուլի հետ։
«Մեր նպատակն է ամենօրյա ճեպազրույցն առավելագույնս օգտակար և տեղեկատվական դարձնել՝ ինչպես լրագրողների, այնպես էլ հանրության համար: Այդ նպատակին հասնելը մասամբ նշանակում է թղթակիցների հետ կանոնավոր փոխգործակցություն՝ հասկանալու համար, թե Սպիտակ տունն ինչպես կարող Է առավել օգտակար լինել նրանց՝ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու հարցում»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր