ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Իլոն Մասքը մինչև տարեվերջ 4 զբոսաշրջիկ կուղարկի տիեզերք
20:15, 02.02.2021 | mamul.am
12977 | 0

Ամերիկյան SpaceX ընկերությունը, որի հիմնադիրն աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է՝ Իլոն Մասքը, հայտարարել է տիեզերական զբոսաշրջիկների հավաքագրման մասին:
Մաքսն իր առջև նպատակ է դրել՝ մինչև տարեվերջ իրականացնել աշխարհում առաջին կոմերցիոն առաքելությունը տիեզերք։
Առաքելությունն արդեն ստացել է Inspiration4 անվանումը։ Հայտնի է, որ անձնակազմի անդամները Falcon 9 հրթիռով կմեկնեն ցածր մերձերկրային ուղեծիր, իսկ թռիչքը կտևի մի քանի օր, հաղորդվում է SpaceX-ի կայքում: Այլ մանրամասներ դեռ չկան։
Արդեն հայտնի է անձնակազմի առաջին անդամը՝ Shift4 Payments վճարային ընկերության հիմնադիր Ջարեդ Այզեքմանը։ Առաքելության կազմում կընդգրկվեն ևս 3 հոգի։
Թռիչքի համար հնարավոր է հայտ ներկայացնել առաքելության հատուկ կայքում՝ թողնելով նվազագույն ներդրում՝ 10 դոլար։ Նվիրատվությունը կուղղվի քաղցկեղով հիվանդ երեխաներին։ Տիեզերական բոլոր զբոսաշրջիկների անունները ընկերությունը կհայտարարի մինչև փետրվարի վերջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր