ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
#Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հեռանում է գլխավոր տնօրենի պաշտոնից
16:45, 03.02.2021 | mamul.am
7508 | 0

Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը մտադիր է հեռանալ գլխավոր տնօրենի պաշտոնից։ Տեղեկությունը հրապարակված է ընկերության կայքում։
«Ուրախ եմ տեղեկացնել, որ 3-րդ եռամսյակում կանցնեմ Amazon-ի տնօրենների խորհրդի գործադիր նախագահի պաշտոնին, իսկ Էնդի Ջեսին կդառնա գլխավոր տնօրեն»,-հայտնել է Բեզոսը:
Նրա խոսքով՝ այսպիսով, «ավելի շատ ժամանակ ու եռանդ» կունենա՝ կենտրոնանալու իր մյուս նախաձեռնությունների վրա։
Amazon-ի հիմնադիրը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նա գլխավորում է Forbes Real-Time-ի վարկանիշը՝ 196,2 մլրդ դոլար կարողությամբ, իսկ Bloomberg Billionaires Index-ի ցուցակում 2-րդ տեղն է զբաղեցնում՝ SpaceX-ի և Tesla-ի ղեկավար Իլոն Մասքից հետո։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր