ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+32 °C
Բրեդ Շերմանը պատասխան է պահանջել Բաքվում ԱՄՆ դեսպանից հակահայկական հայտարարության համար
15:05, 04.02.2021 | mamul.am
7628 | 0

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը պատասխան է պահանջել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերից: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Օրեր առաջ ԱՄՆ դեսպանը շնորհավորել էր Ալիևի վարչակարգին «տարածքային ամբողջականության վերականգնման» կապակցությամբ:

Շերմանը խնդրել է ԱՄՆ դեսպանին բացատրել՝ արդյո՞ք Միացյալ Նահանգների քաղաքականությունն է գովել Բաքվին՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սկսված վերջին պատերազմում ունեցած հաջողության կապակցությամբ:

Շերմանը նշել է, որ Լիցենբերգերի արտահայտությունները, որոնք չեն հերքվել Բաքվում ԱՄՆ դեսպանատան կողմից, հակասում են պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարություններին:

Ի պատասխան սենատորներ Ռոբերտ Մենենդեսի և Էդ Մարքիի հարցումներին՝ պետքարտուղար Բլինքենը նշել էր. «Լեռնային Ղարաբաղում վերջերս ռազմական գործողությունների բռնկման ֆոնին, Բայդեն-Հարիս վարչակազմը կվերանայի անվտանգության ոլորտում մեր օգնությունն Ադրբեջանին»։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի հայտարարության վերաբերյալ ավելի վաղ իր մտահոգությունն էր հայտնել նաև Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր