ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Նոր տարին՝ նոր iPhone-ով․ ամփոփվեց Idram-ի և IDBank-ի՝ 5 iPhone 12-ի խաղարկությունը
18:40, 08.02.2021 | mamul.am
8686 | 0

Ամփոփվել է Idram-ի և IDBank-ի՝ 5 iPhone 12-ի խաղարկությունը:

Խաղարկությունը հայտարարվել էր դեկտեմբերի 18-ին․ այդ օրվանից մինչև հունվարի 20-ը ներառյալ անհրաժեշտ էր Idram&IDBank հավելվածով կատարել 1000 դրամի առցանց գնում կամ QR/NFC վճարում կատարել և Idram&IDBank հավելվածով կամ IDBanking.am առցանց հարթակում համաձայնություն տալով խաղարկության կանոններին ակտիվացնել էլեկտրոնային կտրոնները։ Ընդ որում, Ռոքեթ Լայնով վճարելիս օգտատերերը ստանում էին ևս 2 լրացուցիչ նվեր-կտրոն՝ եռապատկելով iPhone շահելու իրենց հնարավորությունը։

Խաղարկությունը ուղիղ եթերում հեռարձակվեց Իդրամի և IDBank-ի ֆեյսբուքյան և յութուբյան էջերում։

«5 հաղթողներն ընտրվեցին պատահականության սկզբունքով և կստանան իրենց iPhone 12-ները, ինչի առիթով ևս մեկ անգամ շնորհավորում ենք նրանց»,- նշել է Իդրամի մարքեթինգի ղեկավար Գոռ Ամիրյանը՝ նշելով, որ անակնկալներ էլի են սպասվում։

Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարում կատարել 4000-ից ավելի վաճառակետերում, 400-ից ավելի առցանց խանութներում։ Գործընկերների ցանկին ծանոթացեք այստեղ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր