ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հաստատել է ամերիկյան վարչակազմի մտադրությունը՝ փակելու Գուանտանամոյի բանտը, սակայն հարցն այս պահին շարունակում է քննարկվել տարբեր գերատեսչություններում, այս մասին հայտնում է ТАСС-ը: Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին գրել էր, որ Ջո Բայդենի վարակազմն առաջիկա շաբաթների կամ ամիսներին կստորագրի պաշտոնական փաստաթուղթ Գուանտանամոյի բանտը փակելու մասին: Գուանտանամոյի հատուկ բանտը գտնվում է Կուբայում: Միջազգային ահաբեկիչների համար նախատեսած այս բանտը բացվել է 2002թ.` 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: 2017-ի հունվարին Դոնալդ Թրամփը հայտարարել էր հատուկ բանտի փակման վերաբերյալ Բարաք Օբամայի հրամանագիրը չեղյալ հայտարարելու մասին: |