ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +17 °C Վաղը`+20 °C
Նիգերիայում զինյալները հարձակվել են քոլեջի վրա և առևանգել հարյուրավոր ուսանողների ու դասախոսների
20:10, 17.02.2021 | mamul.am
9763 | 0

Նիգերիայի արևմուտքում գտնվող Քագարա քաղաքում, զինված մարդկանց խումբը հարձակվել է պետական քոլեջի վրա և առևանգել հարյուրավոր ուսանողների ու դասախոսների: Այս մասին հայտնել Է Agence France-Presse գործակալությունը։
«Ավազակներն առևանգել են հարյուրավոր ուսանողների և դասախոսների,- տեղի պաշտոնյայի խոսքը մեջբերել է AFP-ը։ -Մի քանի ուսանողի և 1 աշխատակցի հաջողվել է փախչել»։
Մինչդեռ նիգերիական Vanguard թերթը՝ վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցչին, հաղորդել Է, որ հարձակման հետևանքով 1 ուսանող սպանվել է, մի քանիսը՝ վիրավորվել: Պաշտոնյայի խոսքով՝ ուսանողական համազգեստ հագած զինյալները գիշերվա ժամը 2-ին ներխուժել են հանրակացարան։ Իշխանությունների ներկայացուցիչը հավելել է, որ առևանգված մարդկանց ճշգրիտ թիվը պարզվում է:
Նիգերիայի նախագահ Մուհամադու Բուհարին դատապարտել է երեխաների առևանգումը և հրամայել ոստիկանությանը՝ անհապաղ հասնել նրանց անվնաս ազատ արձակմանը:
Վերջին 2 շաբաթվա ընթացքում Նիգերիայի Նիգեր նահանգում տեղի են ունենում ավազակային հարձակումներ՝ պատանդներ վերցնելու նպատակով։ Փետրվարի 15-ին մի խումբ զինված անձինք առևանգել էին ուղևորափոխադրող ավտոբուսի 21 ուղևորների։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր