ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Հայտնի են Լավրովի և Չավուշօղլուի հեռախոսազրույցի մանրամասները
20:15, 18.02.2021 | mamul.am
5566 | 1

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել այն թեմաների շուրջ, որոնք ավելի վաղ քննարկել են 2 երկրների նախագահներ՝ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը, РИА Новости-ին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայության աղբյուրը:
«Մեր նախարարը բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը քննարկել են այն թեմաները, որոնք այսօր շոշափվել են մեր նախագահի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ժամանակ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ներառյալ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ՝ ՌԴ-ի և Թուրքիայի գործողությունների համակարգումը:
Ինչպես հաղորդել Է Թուրքիայի նախագահի վարչակազմը, Էրդողանը Պուտինի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման համատեղ մոնիթորինգային կենտրոնի գործունեությունը: Էրդողանը հայտարարել է, որ թուրք և ռուս փորձագետները կարող են հանդիպել իրենց ադրբեջանցի գործընկերների հետ, որպեսզի ավելի արդյունավետ օգտագործեն Ղարաբաղի տրանսպորտային ուղիները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր