ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. ՆԱՍԱ-ն մարսագնաց իջեցրեց Կարմիր մոլորակի վրա
01:30, 19.02.2021 | mamul.am
21131 | 0

Ամերիկյան մարսագնաց Perseverance-ը մուտք գործեց Մարսի մթնոլորտ, հաղորդում է ՆԱՍԱ-ն՝ իրադարձությունը մեկնաբանելով ուղիղ եթերով:

Մարսագնացը վայրէջք է կատարել Jezero խառնարանում: Վայրէջքը կատարվել է ինքնավար եղանակով, Երկրից մինչև մարսագնաց ազդանշանը հասնում է 11 րոպեում, նույնքան՝ հետադարձը:

Մարսագնացի ուղարկած առաջին լուսանկարը

Մարսի մթնոլորտ սարքը մտել է Երևանի ժամանակով 00:49-ին, մի քանի րոպե անց՝ 00:55-ին այն հասել է մոլորակի մակերևույթին: «Հաստատում ենք, Perseverance –ը վայրէջք կատարեց Մարսի վրա: Զոնդը ազդանշան է փոխանցում»,- հայտնել են Թռիչքների կառավարման կենտրոնից: Այս հայտարարությունը ՆԱՍԱ-ի գրասենյակում ողջունել են ծափահարություններով:

ՆԱՍԱ-ի կենտրոնում աշխատակիցները նշում են զոնդի բարեհաջող վայրէջքը

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր