ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների փոխայցելությունները կլինեն առանց անձնագրի
13:30, 19.02.2021 | mamul.am
4913 | 0

Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է թիվ 1 արձանագրությունը վավերացնող օրինագիծը, որը նախատեսում է փոփոխություններ կատարել Թուրքիայի և Ադրբեջանի միջև փոխադարձ մուտքի արտոնագրի ազատականացման մասին 2020թ. փետրվարի 25-ին ստորագրված համաձայնագրում, հայտնում է Ermenihaber-ը:

Ըստ այդմ՝ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիները հնարավորություն են ստանում փոխայցելություններ կատարել նույնականացման (ID) քարտերով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր