ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ-ն հետ է կանչել Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնման պահանջը
18:25, 19.02.2021 | mamul.am
8854 | 1

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռիչարդ Միլսը տեղեկացրել է ՄԱԿ-ի ԱԽ անդամներին, որ Միացյալ Նահանգները հետ է կանչել իրենց՝ Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմի վերականգնման պահանջը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
«ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Միլսն այսօր նամակ է ներկայացրել ՄԱԿ-ում Միացյալ Թագավորության (նախագահում Է ԱԽ-ում) մշտական ներկայացուցչին, որում փոխվել է Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների վերականգնման հարցի շուրջ նախորդ վարչակազմի դիրքորոշումը»,- հայտարարել է նա:
Դիվանագետի խոսքով՝ ԱՄՆ-ն այդպիսով հաստատում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևն ուժի մեջ է մնում: Նա նշել է, որ նամակն ուղարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին և «ուժի մեջ է մտել»:
2020 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի նախկին վարչակազմի պետքարտուղար Մայք Փոմփեոն փորձել է ԱԽ-ում նախաձեռնել հակաիրանական պատժամիջոցների վերականգնման ընթացակարգը, որոնք չեղարկվել են ՄԱԿ-ի ԱԽ-ի 2231 բանաձևով՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրից հետո:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր