ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Կորոնավիրուսի պատճառով մարդկությունը 20 միլիոն տարվա կյանք է կորցրել
19:30, 19.02.2021 | mamul.am
9833 | 0

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով՝ մարդկությունն ավելի քան 20 միլիոն տարվա կյանք է կորցրել: Այս մասին ասվում է Պոմպեու Ֆաբրայի համալսարանի իսպանացի գիտնականների հետազոտության մեջ։ Այն հրապարակվել Է Scientific Reports ամսագրում։
Նշվում է, որ կորոնավիրուսի զոհերի թվի վերաբերյալ տվյալներ են վերցվել 81 երկրում: Մասնագետները համեմատել են COVID-19-ից մահացած հիվանդների տարիքային տարբերությունը, խիստ տուժած պետություններում կյանքի միջին տևողության հետ։
Փորձագետները օգտվել են «Կյանքի կորցրած տարիներ» (YLL) կոչվող մեթոդից, որի շնորհիվ հնարավոր է հաշվել այն տարիների միջին քանակը, որոնք մարդը կարող էր ապրել, եթե ժամանակից շուտ չմահանար:
«Ընդհանուր առմամբ, 81 երկրում COVID-19-ի պատճառով հնարավոր է կորել է 20 507 518 տարվա կյանք՝ 16 տարի յուրաքանչյուր մահվան համար»,- հայտարարել է Պոմպեու Ֆաբրայի համալսարանից դոկտոր Հեկտոր Արոլասը:
Գիտնականները հավելել են, որ հետազոտության ժամանակ հաշվի չի առնվել համաճարակի հետ անուղղակի կապ ունեցող մահերի հետևանքով կորցրած կյանքի տարիները:
Նրանց խոսքով ՝ սիրտ-անոթային և այլ քրոնիկ հիվանդություններից մահացածները նույնպես ավելի քան 1 տարվա կյանք են կորցրել COVID-19-ի պատճառով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր