ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Հայտնի է կորոնավիրուսի իրական գույնը
19:35, 21.02.2021 | mamul.am
14804 | 0

Հետազոտողները ներկայացրել են, թե իրականում ինչ տեսք ունի կորոնավիրուսի մոլեկուլը։ Այս մասին գրում է Le Parisien-ը։
«Կորոնավիրուսի իրական գույները սև ու սպիտակ են»,-բացատրել է սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Անդրե Գյութերը՝ հավելելով, որ դա պայմանական է, քանի որ SARS-CoV-2 մոլեկուլների չափը փոքր է լույսի ալիքի երկարությունից:
Փորձագետը նշել է, որ այն նման է գնդաձև կուտակման։
«Կարմիր, դեղին, կապույտ կամ վարդագույն գույներն օգտագործվում են մանրամասներն ավելի լավ տարբերակելու համար. նույնը վերաբերում է նաև եռաչափ պատկերներին»,- պատմել է Գյութերը։
ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 108,5 միլիոն դեպք, իսկ Ջոնս Հոփքինսի համալսարանի հաշվարկներով՝ դրանց թիվն արդեն գերազանցել է 109 միլիոնը: Մահացել է 2,4 միլիոն մարդ։

Կորոնավիրուսի իրական գույնը
Կորոնավիրուսի իրական գույնը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր