ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր
11:10, 22.02.2021 | mamul.am
9562 | 0

Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 35-ամյա Մանուկ Գրիգորյանի վարած Mazda6 մակնիշի 98 MZ 008 համարանիշի և 37-ամյա Գրիշա Աթայանի վարած Honda մակնիշի 71 GR 117 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներն ու Գ․ Աթայանի ուղևորներ՝ Երևանի բնակիչ 49-ամյա Ս․ Ջահուկյանը, Լոռու մարզի Տաշիր քաղաքի բնակիչներ 72-ամյա Մ․ Մկրտչյանն ու 22-ամյա Հ․ Ջահուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Այսօր՝ ժամը 05։10-ի սահմաններում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ վիրավորներից Գ․ Աթայանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. կա 1 զոհ, 5 վիրավոր
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր