ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդում է». Տիգրան Աբրահամյան
11:45, 22.02.2021 | mamul.am
3423 | 0

«Ակնհայտ է, որ կա քաղաքական հետապնդում, քաղաքական ենթատեքստ, և հատկապես վերջին շրջանում այդ հետապնդումները քաղաքական դրսևորումներ են ստանում հատկապես այն անձանց նկատմամբ, ովքեր էական ներդրումներ ունեն Արցախի հարցում, բանկացային գործընթացում և, առհասարակ, Ադրբեջանի դեմ իրականացվող գործողություններում»,- անդրադառնալով «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանին առաջադրված մեղադրանքին, ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

«Ես չգիտեմ՝ ինչ որոշում կընդունի դատարանը, բայց դա որևէ ձևով չի մեղմում Կարեն Բեքարյանի նկատմամբ իրականացվող այդ գործընթացը»,- հավելեց նա:

Հիշեցնենք, որ այսօր հրապարակվելու է Կարեն Բեքարյանի խափանման միջոցի մասին որոշումը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր