ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ռուսական ԶԼՄ-ների անդրադարձը՝ Երևանում բողոքի ցույցերին
15:20, 23.02.2021 | mamul.am
6775 | 0

Ռուսական ԶԼՄ-ներն անդրադարձել են Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի այսօրվա ցույցերին։
Ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 57 մասնակցի, գրում է ТАСС-ը։
««Հանուն հայրենիքի փրկության շարժման» շուրջ 100 կողմնակից փորձել է արգելափակել Կառավարության 3-րդ մասնաշենքի մուտքերը, որտեղ պետք է ժամաներ Նիկոլ Փաշինյանը։ Սակայն ոստիկանությունը շրջափակել է այն, և վարչապետը՝ հսկողության ներքո, կարողացել է մուտք գործել շենք»,- գրել է լրատվամիջոցը:
Իրավապահները թույլ չեն տալիս ցուցարարներին մոտենալ Կառավարական մասնաշենքին, փոխանցել է РИА Новости-ի թղթակիցը։
Հայաստանում 2020 թվականի նոյեմբերի 10-ից չեն դադարում Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր