ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ինչո՞ւ է հականիկոլությունն ու հակասերժությունը նույն բանը». Հայկ Սահակյան
00:55, 24.02.2021 | mamul.am
4217 | 0

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Հայկ Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ է հականիկոլությունն ու հակասերժությունը նույն բանը:
Պատկերացրեք 20-րդ դարի արտադրության Մոսկվիչ մակնիշի մեքենա ունեք, որն ինչ որ հրաշքով հասցրել եք մեր օրեր ու դեռ վարում եք: Շուրջ բոլորը հասկանում են, դուք էլ հետները, որ ձեր մեքենան բարոյապես, ֆիզիկապես մաշվել է, չի համապատասխանում մեր օրերի պահանջներին, դեռ մի բան էլ հարևանները 2020 թվի արտադրության BMW են վարում:
Ի՞նչ եք անում դուք՝ որպես խնդրի լուծում, որոշում եք, որ վարորդն է մղավոր ու փոխում եք նրան. գալիս է նորը ու ձեր մեքենան տալիս պատեպատ, ավիրում, բայց միևնուն է՝ հարևանի BMW-ի կողքին կանգնեցնելու մեքենա չի դառնում, անհնար է ուղղակի, սպառվել է դրա մոդեռնիզացիայի, վերանորոգման, ծյունինգի բոլոր հնարավորությունները:
Լուծումն ակնհայտ է, ձերբազատվում եք հին մեքենայից ու նորը գնում:
Այս պարզ, պրիմիտիվ իրողությունը վաղուց հասկացել է մեր քաղաքացին, որ Նիկոլին փոխելով հարցը չի լուծվի, քանի որ Սերժին փոխելուց հետո գրեթե ոչինչ չփոխվեց՝ ասֆալտից բացի, բայց այ Նիկոլը սերժացավ: Հետևաբար համակարգն է պետք փոխել, ոչ թե վարորդին: Համակարգը կլանում է յուրաքանչյուր նորը, տարբերվողը, այլախոհը ու դարձնում սովորական՝ գորշ, մռայլ, մաշված, հնամենի:
Քաղաքական համակարգը դեռ չի ընկալել այս պարզ իրողությունը, իսկ եթե հասկացել է ու այնուամենայնիվ Նիկոլի հաժարականից բացի այլ բան չի պահանջում և չի առաջարկում, ուրեմն պարզապես իշխանափոխության է ձգտում. պարզ, պրիմիտիվ աթոռակռիվ, ուր տեղ չունեն քաղաքացին, պետությունը՝ իրենց շահերով, խնդրներով, վաղվա օրով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր