ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Չեն ներելու, բայց հանդուրժելու են». Հայկ Մարտիրոսյան
10:45, 24.02.2021 | mamul.am
3898 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Առաջին անգամ իրական պատերազմում ռուսական «Իսկանդեր»-ի միակ կիրառումը` կիրառող կողմի կառավարիչը, հայտարարում է խոտանված։ Ընդհանրապես «Իսկանդեր»-ը դրանով հայտարարում է կատարյալ խոտան։ Ռուսական կողմի ողջ միտումներն ու մղումներն այսօր ուղղված են ռազմական գերակայություն ցույց տալուն։

Իրենց համար հպարտության եզակի աղբյուր է ռուսական զենքը։ Հպարտության աղբյուրների բազմազանության բացակայության պայմաններում արդի Ռուսաստանում առանձնակի կուռքային կարգավիճակ ունեն հենց զենքն ու սպորտը։

Հիմա մեկը, որ իրենց կամակատարն է, իրենց տված իբրև թե ուժեղագույն զենքն իրական մարտադաշտում միակ կիրառողը, աղտոտում է այդ հզոր զենքի համբավը։

Իհարկե, քաղաքական նկատառումներով։ Իհարկե, գուցեև հիմնավոր, գուցեև անհիմն։ Բայց փաստ է, որ աղտոտում է։ Եվ դա նրան չեն ներելու։ Չեն ներելու, բայց հանդուրժելու են։ Հանդուրժելու են, որովհետև դեռ պետք է իրենց։ Միայն նրա ձեռքերով կարող են իրականացնել այն, ինչ ուզում են։

Միայն նա է, որ մինչ պիտանելիության ժամկետն սպառելը ծառայելու է որպես ոչ թե «տասը տոկոսով», այլ` հարյուր տոկոսով արդյունավետ «Իսկանդեր»` սեփական երկրի և ժողովրդի դեմ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր