ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ռուսաստանը սպառնալիք է ներկայացնում ԱՄՆ-ի համար»․ ամերիկացի գեներալ
01:10, 26.02.2021 | mamul.am
9477 | 0

Ռուսաստանն ապակայունացնում է իրավիճակն ամբողջ աշխարհում և սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների համար, Ռազմաօդային ուժերի ասոցիացիայի սիմպոզիումում հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության ղեկավար, գեներալ Թոդ Ուոլթերսը:

«Չնայած միջազգային հանրության կողմից համընդհանուր դատապարտմանը և շարունակվող տնտեսական պատժամիջոցներին, Ռուսաստանը չարամտորեն գործողություններ է իրականացնում, որոնք ուղղված են ամբողջ աշխարհում ապակայունացմանը։ Այդ գործողություններից շատերը տեղի են ունենում Եվրոպայում․.. Ռուսաստանը շարունակում է սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի և մեր եվրոպական դաշնակիցների գոյության համար»,- նրա խոսքը մեջբերել է պաշտպանության նախարարության կայքը:

Գեներալը հավելել է, որ Ռուսաստանը փորձում է պահպանել խորհրդային ժամանակաշրջանի ազդեցության ոլորտը և ուժ է կիրառում՝ հարևան երկրներին հարկադրելու համար:

Բացի այդ, Ուոլթերսը պնդում է՝ Մոսկվան «օգտագործում է ոչ ավանդական գործիքներ, ինչպիսիք են մասնավոր ռազմական ընկերությունները՝ փորձելով վախեցնել, թուլացնել և պառակտել ԱՄՆ-ին ու նրա դաշնակիցներին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր