ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+19 °C
«Ժողովուրդը մի պահանջ է հղում վարչապետին, որ հանկարծ հրաժարական չտա»․ Հայկ Սարգսյան
14:25, 25.02.2021 | mamul.am
5193 | 0

«Որպես քաղաքացի՝ այստեղ եմ եկել վարչապետ Փաշինյանի հրավեր-հորդորով»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Հանրապետության հրապարակից ասաց իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանը։

«Քիչ անց կանկացվի մեծ հանրահավաք, որի ընթացքում վարչապետը կտա բոլոր հուզող հարցերի պատասխանը»,- նշեց պատգամավորը։

Հարցին, թե նա ռազմական հեղաշրջման վտանգ տեսնում է, Սարգսյանը պատասխանեց, որ օպերատիվ վիճակին ամբողջությամբ չի տիրապետում և որևէ բան չի կարող ասել։

Դիտարկմանը, որ շատերն են պահանջում վարչապետի հրաժարականը, պատգամավորն ասաց․

«Ժողովուրդը մի պահանջ է հղում վարչապետին, որ իրեն միայնակ չթողնի, հանկարծ հրաժարական չտա»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր