ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՌԴ ՊՆ-ը հայտարարել Է, որ «Իսկանդերները» Ղարաբաղում չեն կիրառվել
20:15, 25.02.2021 | mamul.am
8948 | 0

Հայաստանը չի կիրառել իր «Իսկանդերները» Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ, հրթիռների ողջ զինամթերքը գտնվել է երկրի զինված ուժերի պահեստներում, լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ում՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները:
ՊՆ-ում հայտարարել են, որ «տարակուսանքով և զարմանքով» են ծանոթացել Փաշինյանի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի կողմից օգտագործվող «Իսկանդեր» հրթիռային համալիրները «չեն պայթել կամ պայթել են միայն 10%-ով»:
«Մեր ունեցած օբյեկտիվ և հավաստի տեղեկությունների համաձայն, այդ տիպի հրթիռային համալիրներից ոչ մեկը Լեռնային Ղարաբաղում հակամարտության ժամանակ չի կիրառվել։ Հրթիռների ողջ զինամթերքը գտնվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստներում»,- հայտնել են գերատեսչությունից։

«Ըստ ամենայնի՝ ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի հետևանքով նա սխալ տեղեկատվություն է օգտագործել:
9կ720-է («Իսկանդեր-Է») օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրը փորձարկվել և բազմիցս հաջողությամբ կիրառվել է Սիրիայում՝ միջազգային ահաբեկչական խմբավորումների դեմ պայմաններում: Դա մեզ լիովին հիմք է տալիս պնդելու, որ Ռուսաստանում արտադրվող «Իսկանդեր-Է» հրթիռային համալիրն իր դասում լավագույնն է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր