ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
«Փաշինյանի կառավարությունը Հայաստանը տանում է դեպի անդունդ»․ Ալիև
12:15, 26.02.2021 | mamul.am
11696 | 0

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները Հայաստանի ներքին գործն են, փոխանցում է РИА Новости-ն։

«Այս իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանն այսօր այնպիսի ծանր վիճակում է, որ այնտեղ տեղի ունեցող գործընթացները խարխլում են հայոց պետականությունը, և դրանում մեղավոր է Հայաստանի նախկին և ներկա ղեկավարությունը»,- ասել է նա՝ արտասահմանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Ալիևի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը երկիրը տանում է դեպի «անդունդ ու կործանում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր