ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+19 °C
«Նիկո՛լ, Էրդողանից բացի քեզ մերժում են բոլորը». ընդդիմադիրները կառավարական ամառանոցի մոտ են
14:55, 26.02.2021 | mamul.am
2415 | 0

«Հայրենիքի փրկության շարժման» անդամներն ու նրանց համախոհները, ովքեր պահանջում են վարչապետ Փաշինյանի հրաժարականը, այժմ Կառավարական ամառանոցի մոտ են:

Տարածքում ելույթների ժամանակ շարժման մասնակիցները հակադարձեցին Փաշինյանի՝ երեկվա խոսքերին՝ հայտարարելով, որ թավիշը վաղուց է վերացել:

«Քո միակ գործիքը սպառնալիքն է, Նիկո՛լ, մենք բոլորս դա լավ տեսնում ենք, բայց սպառնալու արդյունքում դու մնացել ես մենակ: Էսօր քեզ մերժում է մեր ժողովուրդը, մերժում է նույնիսկ երկրի միակ հենքը՝ բանակը, քեզ մերժում է Հայ Առաքելական եկեղեցին, որ քեզ չեն թողնում նույնիսկ պատարագի մասնակցես: Նիկո՛լ, Էրդողանից բացի քեզ մերժում են բոլորը: Քեզ մերժում է նույնիսկ քո կողմից կիրթ անվանված Ալիևը, բայց ինքը դրա մասին չի ասում, որովհետև դու նվեր ես Ադրբեջանի համար»,- հայտարարեց «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը:

Հավելենք, որ ամառանոցի տարածքն ու շրջակայքը հսկում են մեծ թվով ոստիկանական ուժեր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր