Վարչապետ Փաշինյանն այսօր ուղիղ եթերի ժամանակ խոստացավ՝ վաղը հանրահավաքի ժամանակ խոսելու է ոչ միայն «Մարտի 1»-ի դատավարության ընթացքի մասին, այլև անդրադառնալու է հեղաշրջման փորձին և նախագահի կայացրած որոշմանը։ «Կանդրադառնամ Արմեն Սարգսյանի անհասկանալի որոշմանը և ի ցույց կդնեմ, որ այդ որոշումը բացարձակապես անհիմն է, ոչ մի օրինական հենք չունի: Սա շատ կարևոր խոսակցություն է, որ մենք սա արձանագրենք և հասկանանք: Այդ արձանագրումից հնարավոր է որոշակի հետևություններ անենք»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կանդրադառնա նաև «դատական համակարգում առկա խնդիրներին» և կպատասխանի հարցին, թե արդյոք «Մարտի 1»-ի գործն ամբողջությամբ բացահայտնված է, թե՞ ոչ: Մանրամասները՝ տեսանյութում: |