ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Սուրեն Պապիկյանի հայրն իր խանութի պարտքատերերին ստիպում է կա՛մ պարտքը փակել, կա՛մ գնալ հանրահավաքի. Mediaport
00:40, 01.03.2021 | mamul.am
8075 | 3

Սուրեն Պապիկյանի հայրը իր խանութից պարտքով սնունդ տարած ստեփանավանցիներից պահանջել է կամ հենց այսօր վերադարձնել պարտքը, կամ գնալ Փաշինյանի վաղվա հանրահավաքին, գրում Mediaport-ը:

«ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հորը պատկանող մսի խանութի հաճախորդներին ստիպում են մասնակցել վաղը կայանալիք հանրահավաքին:

Ստեփանավանի Բաղրամյան փողոցի վրա գտնվող մսի խանութի հաճախորդներին, որոնք առանց գումար վճարելու միս են գնել (նիսյա), պարտադրում են կամ անմիջապես մարել իրենց պարտքերը, կամ վաղը մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Պապիկյանը հայրը խոստացել է լուծել տրանսպորտի հարցը։

Նշենք, որ խանութն աշխատացնում է անձամբ Սուրեն Պապիկյանի հայրը»,- հավելում է աղբյուրը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր