«Էդմոն Մարուքյանի առաջարկի երկրորդ հատվածի հետ կապված՝ ասել ենք, երբևէ, որևէ փուլում պատրաստ ենք գործնական քայլեր անելու, իսկ առաջարկի առաջին հատվածը քննարկման ենթակա չէ: Այսինքն՝ ընդունում ենք նրա առաջարկության երկրորդ հատվածը»,- լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկին՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլթի Մակունցը: Հիշեցնենք՝ որպես ստեղծված իրավիճակի հանգուցալուծում, Մարուքյանն առաջարկել էր հետևյալը. «Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի աշխատակազմից հետ է վերցնում ԳՇ պետին ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը, մենք, ի պատասխան, ստորագրում ենք ցանկացած հուշագիր, որով ասում ենք, որ որևէ մեկին չեն առաջադրելու վարչապետի հրաժարականի դեպքում. խորհրդարանը ցրվի, գնանք ընտրությունների»: |