ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ը «երբեք չի ճանաչի Ղրիմի այսպես կոչված բռնակցումը», հայտարարել է, որ դա վերամիավորման օրինական որոշում է եղել: Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը երբեք չի ճանաչի Ղրիմը որպես ռուսական տարածք և կշարունակի աշխատել ՌԴ-ին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՝ Ուկրաինայում դրսևորած ագրեսիայի համար: Բայդենը նաև հայտարարել է, որ Ղրիմը Ուկրաինա է։ |