Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանսի ձևաչափով բանակցություններ են վարել: Այս մասին հաղորդել է «Անադոլու» գործակալությունը: Էրդողանը նշել է, որ Թուրքիան ու Ֆրանսիան կարող են զգալի ներդրում ունենալ Եվրոպայից Կովկաս, Մերձավոր Արևելք և Աֆրիկա ձգվող հսկայական տարածքում՝ անվտանգության, կայունության և խաղաղության ապահովման գործում: |