Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 528.10, EUR 628.49, RUB 6.83, GBP 725.35
+6 °C, +6 °C ... +15 °C Վաղը`+16 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Վարչապետը դահլիճում է․ ես զարմանում եմ՝ ինչի՞ ինքը հարցին չի պատասխանում»․ Էդմոն Մարուքյան
17:55, 03.03.2021

Այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձավ վարչապետի՝ մարտի 1-ի հայտարարությանը, ըստ որի ԳՇ պետը Սերժ Սարգսյանի հրամանով է պահանջել Փաշինյանի հրաժարականը։

«Ներկայացրեք ապացույց, որ ԳՇ ղեկավարը Սերժ Սարգսյանի հրամանով է կատարել հայտարարություն ձեր հրաժարականի վերաբերյալ»,- ասաց Մարուքյանը՝ դիմելով վարչապետին։ Նիկոլ Փաշինյանի փոխարեն ԼՀԿ ղեկավարին պատասխանեց փոխվարչապետ Ավինյանը՝ նշելով, որ վարչապետի հայտարարությունները հավելյալ պարզաբանման կարիք չունեն։

«Պարոն վարչապետը դահլիճում է, ես զարմանում եմ՝ ինչի՞ ինքը հարցին չի պատասխանում»,- ասաց Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Վարչապետը դահլիճում է․ ես զարմանում եմ՝ ինչի՞ ինքը հարցին չի պատասխանում»․ Էդմոն Մարուքյան
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր