ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ցուցմունք չեմ տալու». Վազգեն Մանուկյանը ժամանեց ՔԿ
10:55, 04.03.2021 | mamul.am
2658 | 0

«Ինձ չի հետաքրքրում՝ ինչ հարցեր են տալու: Ոչ մի հարցի չեմ պատասխանելու, ոչ մի ցուցմունք էլ չեմ տալու: Ես ասել եմ նախադասություններ, թող իրավաբանները մեկնաբանեն՝ դրանք ինչ են նշանակում»,- Քննչական կոմիտեի դիմաց, լրագրողների հետ զրույցում, ասաց Վազգեն Մանուկյանը՝ քրգործը որակելով քաղաքական հետապնդում:

«Վազգեն Մանուկյանը ՀՀ քննչական կոմիտեի կողմից ստացել է ծանուցագիր, որից պարզ է դառնում, որ իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր կատարելու փաստի առթիվ 2021թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, և որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ»,- այս մասին երեկ հայտարարություն էր տարածել «Հայրենիքի փրկության շարժում»-ը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր