ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հիմքեր կան ենթադրելու, որ Ղարաբաղում պարտությունը ծրագրված էր». Քոչարյան
13:05, 04.03.2021 | mamul.am
7122 | 0

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ պատերազմում պարտությունը պլանավորված էր: Այս մասին նա հայտարարել է ռուսական ԶԼՄ-ների համար նախատեսված մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկանում ենք «Սպուտնիկ Արմենիա»-ից:

«Ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ առավել ևս դրանից հետո, շատ լուրջ կասկածներ առաջացան կառավարության և անձամբ վարչապետի գործողությունների վերաբերյալ։ Կասկածներն արտահայտվել են իմ, 2 գեներալ-գնդապետի, 3-րդ նախագահի և մարդկանց այլ զանգվածի կողմից»,- ասել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունները ոչ թե խելամիտ, այլ որևէ պատասխան չեն տվել կասկած հարուցող հարցերից ոչ մեկին։

«Նորմալ չէ, երբ իշխանությունը չի կարող խելամիտ բացատրություններ տալ։ Օրինակ՝ ինչո՞ւ պատերազմի 3-րդ օրը կանգնեցվեց զորահավաքի հիմնական բաղադրիչը, որը ենթադրում էր զինված ուժերի համալրում։ Ինչո՞ւ պատերազմից առաջ փորձառու մարտական սպաներ, գեներալներ, գնդապետներ փոխարինվեցին կամ պաշտոնանկ արվեցին։ Ինչո՞ւ վարչապետը հոկտեմբերի 19-ին չընդունեց Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ 4-րդ օրն իմանալով, որ պատերազմում պարտվելու է»,- ասել է Քոչարյանը։

Դրանք հանցագործությունների մասին հաղորդումներ են, որոնցով պետք է զբաղեցնեն քննչական մարմինները, նշել է նախկին նախագահը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր