ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ունենք պատասխանատու ընդդիմություն և անպատասխանատու իշխանություն»․ Քոչարյան
13:30, 04.03.2021 | mamul.am
6445 | 0

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը համամիտ չէ այն տեսակետի հետ, որ հանրապետության ներկայիս իշխանությունները շարունակում են վայելել հասարակական լուրջ աջակցություն, ինչպես դա եղավ 2018 թվականի գարնանը: Այս մասին նախկին նախագահն ասել է այսօր՝ մարտի 4-ին, Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է eadaily-ն:

Խոսելով մարտի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց թվի մասին՝ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ «իշխանությունները 3 օր ժողովրդին հավաքել են այդ միջոցառման համար՝ օգտագործելով ողջ վարչական ռեսուրսը»։

«Ընդ որում՝ 20 000 հոգին ինչ-որ հզոր աջակցության վկայություն չէ»,- ասել է նա:

Ըստ Քոչարյանի՝ կառավարության գործող ղեկավարն այսօր «ամենաբարձր հակառեյտինգն» ունի Հայաստանում։
«Հետխորհրդային երկրի համար մենք յուրահատուկ իրավիճակում ենք՝ ունենք պատասխանատու ընդդիմություն և անպատասխանատու իշխանություն»,- հավելել է նախկին նախագահը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր