Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 519.43, EUR 617.91, RUB 6.73, GBP 715.00
+13 °C, +6 °C ... +16 °C Վաղը`+18 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Խաղաղ հարևանությա՞ն ենք պատրաստվում, էդ դեպքում խրամատներն ինչի՞ համար են». Լիլիթ Բլեյան
02:10, 05.03.2021

Երգչուհի Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Խաղաղ հարևանությա՞ն ենք պատրաստվում, բայց էդ դեպքում խրամատներն ինչի՞ համար են։ Բոլոր էն պաշտոնյաները, որոնք վստահեցնում են, որ պատերազմն անցյալում է, ու հա-ադրբեջանական սահմանն այսուհետ խաղաղության սահման է, խնդրում եմ գնացեք, կանգնեք էդ սահմանին ու հարցրեք խրամատ փորողներին` ինչի՞ համար են դրանք, գուցե համատեղ ջրագի՞ծ են անցկացնում, գուցե մանկական խաղահրապարակի համար խաղային լաբիրինթոսնե՞ր են փորում։
Հայ-ադրբեջանական սահմանը պիտի՛ խաղաղվի, դա ոչ թե պարզապես ցանկություն է, այլ` ապրելու հրամայական, ու պիտի մնա՛ խաղաղ, դրա համար, սակայն, խաղաղության ուղերձները պիտի գան երկու կողմից միաժամանակ, խրամատները պիտի Չփորվեն երկուստեք։ Իսկ դրա՛ համար Հայաստանին պետք է խաղաղապահ իշխանություն։ Խաղաղապահ` նշանակում է խաղաղությունը պահպանող, նշանակում է` պատերազմը ու բախումները բացառող։ Այսինքն, լրիվ ուրիշ իշխանություն` լրիվ ուրիշ դիրքերից հանդես եկող` ամուր, ուժեղ, արժանապատիվ, ժողովրդի վստահ մանդատով օժտված։ Խաղաղության ու կյանքի գինն իմացող իշխանություն»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր