ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Անտոնովն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել պատժամիջոցներով սպառնալը
17:50, 05.03.2021 | mamul.am
4283 | 0

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը «Կոսմոս Քլաբ» քննարկման ակումբում իր ելույթի ժամանակ նշել է, որ Մոսկվան «աչք չի փակում Վաշինգթոնի հետ հարաբերություններում կուտակված խնդիրների վրա» և պատրաստ է քննարկել դրանք, սակայն անհրաժեշտ է, որ ամերիկյան կողմը դադարեցնի պատժամիջոցներով սպառնալը: Այս մասին ասված է նրա հայտարարության մեջ։ «Պետք է դադարեցնել պատժամիջոցներով սպառնալը, լուծել ռուսական դիվանագիտական սեփականության հարցերը, վերականգնել գլխավոր հյուպատոսությունների գործունեությունը»,- հայտարարել է Անտոնովը:

ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը հայտարարել է նաև, որ Վաշինգթոնն ու Մոսկվան պետք է միավորեն ջանքերը մի շարք ոլորտներում։

«Մեր երկրների շահերց կբխի միավորել ջանքերը կորոնավիրուսի համաճարակի, ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման և կլիմայի փոփոխության, ինչպես նաև տիեզերքում համատեղ զարգացման և Արկտիկայի էկոլոգիայի պաշտպանության համար պայքարում»,- նշել Է Անտոնովը:

Մարտի 2-ին Եվրոմիությունը և ԱՄՆ-ը պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի պատճառով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր