ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Փորձել էին իրավական գիր տալ այդ ամենին, որն իրականությանը չի համապատասխանում»․ փաստաբանը՝ ԱԱԾ-ի հաղորդագրության մասին
18:40, 05.03.2021 | mamul.am
1851 | 0

«Հայաստանի Հանրապետությունում կատարվել է տոտալ անօրինականություն։ Մարդկանց քմահաճույքների պատճառով պարոն Սաղաթելյանը 20 հազար րոպեից ավելի, այսինքն՝ 14 օր գտնվել է անազատության մեջ։ Ես սա չեմ դիտարկում որպես հաղթանակ, ես սա դիտարկում եմ որպես պայքարի սկիզբ, որովհետև, միանգամայն, հանցագործության հետ որևէ կապ չունեցող անձին իր բնական միջավայրից հանել են և պահել են լրիվ անօրինական կարգով ՔԿՀ-ում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Հարցին՝ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունը, թե Արա Սաղաթելյանը խումբ է ստեղծել, բացի այդ՝ առկա են այլ անձինք, արդյոք այդ հանգամանքը քննարկման առարկա դարձե՞լ է դատարանում, փաստաբանն ասաց.

«Այլ անձնանց առկայությունն ի հայտ եկավ ձերբակալման գիշերը։ Չորս անձին ձերբակալելուց հետո հայտնի օգտատերը շարունակեց իր գրառումները։ Մինչև այդ կասկածանքի էության մեջ այդ անձնանց մասին որևէ տեղեկություն չկար։ ԱԱԾ-ն ամբողջ գիշեր մտածելով, թե ինչպես կարելի է վերագրել այդ օգտատիրոջ հաջորդ գրառումները, ավելացրեց, թե իբր այս գործում բացի այս 4 անձանցից ներկայացված են նաև այլ անձինք։ Այսինքն՝ փորձել էին իրավական գիր տալ այդ ամենին, որն իրականությանը չի համապատասխանում»։

Հիշեցնենք՝ դատարանն այսօր բավարարեց վերաքննիչ բողոքը և Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր