Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 532.78, EUR 633.58, RUB 6.90, GBP 729.96
+11 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ռազմական հեղաշրջման հաջողությունը բխում է Կրեմլի շահերից»․ Հովսեփ Խուրշուդյան
00:20, 06.03.2021

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը գրել է. «Ռազմական հեղաշրջման հաջողությունը և դրա միջոցով Հայաստանի «իզգոյացումը» ուղղակիորեն բխում է Կրեմլի շահերից, քանի որ այդ դեպքում պաշտոնական Երևանը, որը անցած կլինի խունտայի ձեռքը, կկորցնի Արևմուտքի աջակցությունը և, վերջինի վրա հենվելով, Կրեմլի ոտնձգություններին հակադրվելու, մանևրելու ներուժը, որի հետևանքով Պուտինին կմնա միայն սկսել հերթով Ալիևին թանկով վաճառել՝ լիովին իր ազդեցության գոտում հայտնված Հայաստանի ազգային շահերը ՀՀ-ում և Արցախում։
Այս տեսակետը այսօր հայտնեցի Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտում տեղի ունեցած քննարկման ընթացքում»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր