ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սատարում եմ Գլխավոր շտաբի պետին և ողջ սպայակազմին». Նորատ Տեր-Գրիգորյանց
12:10, 06.03.2021 | mamul.am
4908 | 0

Գեներալ Նորատ Տեր-Գրիգորյանցը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ սատարում է Գլխավոր շտաբին և շտաբի սպայական կազմին։ Հայտարարությունում ասվում է․ «Ինչո՞ւ եք մեզ կործանում: Խնդիրն այն է, որ զինված ուժերը թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում, ընդհանրապես նախատեսված չեն, որ կատարեն քաղաքական փոփոխություններ: Նրանք սովոր չեն հեղաշրջումներ անելու:

Բայց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը եկավ այն եզրահանգման, որ ՀՀ վարչապետի կողմից հետագա ղեկավարումը, հատկապես, որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, կբերի պետության կործանմանը, վախճանին: Իսկ արդյունքում հայերը կցրվեն ողջ աշխարհով մեկ, ինչպես ասորիները, և ամբողջ տարածքը կանցնի թուրքերի ձեռքը: Գլխավոր շտաբն այս մասին մտածելով է արել այդպիսի հայտարարություն, որպես զինվորական, ով իր ժամանակին ստեղծել է զինված ուժերը, սատարում եմ Գլխավոր շտաբի պետին և շտաբի ողջ սպայական կազմին», այս մասին տեղեկանում ենք 168.am-ից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր