Հայտնաբերվել է ևս երկու աճյուն. ԱՀ ԱԻՊԾ
18:15, 06.03.2021 | mamul.am
2781 |
Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացրել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններում: Հայտնում են ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: Հայտնաբերվել է ևս երկու աճյուն: Նախնական տվյալներով վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Որոնումները կշարունակվեն երկուշաբթի՝ մարտի 8-ին: Զինադադարից հետո հայտնաբերված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը 1490 է: |