Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 532.78, EUR 633.58, RUB 6.90, GBP 729.96
+11 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+20 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ջոլին Ռուզվելտին նվիրած Չերչիլի նկարը վաճառել է 11,5 միլիոն դոլարով
21:50, 07.03.2021

Ամերիկացի հանրահայտ դերասանուհի Անջելինա Ջոլին վաճառել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի «Քութուբիա մզկիթի աշտարակը» (Tower of the Koutoubia Mosque) կտավը, որը վերջինս նվիրել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ֆրանկլին Ռուզվելտին։ Բրիտանացի պետական գործչի աշխատանքների համար այն վաճառվել է ռեկորդային 11,5 միլիոն դոլարով (8,28 միլիոն ֆունտ սթերլինգ), ասված է Christie's աճուրդի տան կայքում:
Հաղորդվում է, որ ի սկզբանե կտավի արժեքը գնահատվել է 1,5-2,5 միլիոն ֆունտ սթերլինգ (2-3,4 միլիոն դոլար): Աճուրդի տան կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, կտավը Ռուզվելտին նվիրվել է 1943 թվականին, իսկ հետո ժառանգաբար հասել է նրա որդուն՝ Էլիոթին։ Ավելի ուշ այն նաև պատկանել է մի շարք սեփականատերերի և ցուցադրվել մի քանի ցուցահանդեսներում, իսկ Ջոլիի ընտանիքն այն ձեռք է բերել 2011 թվականին: Ինչպես Twitter-ում հայտնել Է Christie's-ը, սա միակ նկարն է, որը Չերչիլը նկարել է 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ:
TMZ պարբերականը գրել է, որ գինը ռեկորդային է բրիտանացի պետական գործչի աշխատանքների համար։ Ավելի վաղ նրա աշխատանքների արժեքի ռեկորդը կազմել է մոտ 2,5 միլիոն դոլար:
Նկարում պատկերված է Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում XII դարում կառուցված ամենախոշոր մզկիթի մայրամուտը, մզկիթի հետին պլանին սարեր են։
«Չերչիլն առաջին անգամ Մարոկկո այցելել է 1935 թվականին, որտեղ նա սիրահարվել է այնտեղի լույսի որակին»,- ասել է Լոնդոնում Christie's-ի ժամանակակից բրիտանական արվեստի բաժնի ղեկավար Նիկ Օրչարդը։
Նա հավելել է, որ նկարում պատկերված է այն պահը, երբ 2 համաշխարհային առաջնորդները միասին նայելիս են եղել Մարաքեշի փառահեղ բնապատկերին։
Ենթադրվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետն այդ նկարը նկարել է 1943 թվականի Կասաբլանկայի խորհրդաժողովից հետո, իսկ հետո որպես հուշ այն նվիրել ԱՄՆ նախագահին:
Պարբերականի տեղեկություններով՝ գնորդի ինքնությունը դեռ հայտնի չէ։

Ջոլին Ռուզվելտին նվիրած Չերչիլի նկարը վաճառել է 11,5 միլիոն դոլարով
Ջոլին Ռուզվելտին նվիրած Չերչիլի նկարը վաճառել է 11,5 միլիոն դոլարով
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր