ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Բանակն ընտրություններին պահպանելու է ամբողջական չեզոքություն». Էդմոն Մարուքյան
19:50, 07.03.2021 | mamul.am
2766 | 1

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունների վերաբերյալ միշտ ասվել է, որ զորամասերը կազմակերպված եղանակով օգտագործվել են ի շահ տվյալ պահին գործող իշխանության կողմից որպես ընտրական ռեսուրս՝ ուղղորդված քվեարկություն կամ կրկնաքվեարկություն իրականացնելու համար:
Այժմ, ինչպես հասկանում եք, նման երևույթ չի կարող լինել, և բանակը պահպանելու է ամբողջական չեզոքություն և իշխանությունը որևէ լծակ այս առումով չի ունենալու:
Նույնը նաև պետական ապարատի մասին է: Չհաշված մի քանի տասնյակ ՔՊ-ականներ, ովքեր այս կամ այն գործն են ստացել պետական համակարգում, տեսանելի է, թե պետաշխատողները ինչ վերաբերմունք ունեն նրանց նկատմամբ:
Ի վերջո այդ ռեսուրսով Հանրապետության Հրապարակի 1/4-ի ներկայությունը ապահովելուց հետո ևս փաստ չէ, որ նույն այդ մարդիկ տեղամասում գտնվելով քվեարկելու են իշխանության օգտին:
Այսպիսով, արտահերթ ընտրությունների դեմ պայքարի առաջամարտիկները պետք է անկեղծ գնահատեն, թե որքանով են իրականանալի կեղծիքի մեխանիզմների ժամանակին եղած հնարավորությունները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր