ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
08:35, 08.03.2021 | mamul.am
3690 | 0

Մարտի 8-ին Լոռիում, Տավուշում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն: Մարտի 9-ի գիշերը և առավոտյան, եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված, հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց:

Հանրապետության տարածքում՝

Մարտի 8-ին, 11-12-ը շրջանների զգալի մասում, 9-ի գիշերը Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Մարտի 9-ի ցերեկը, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 8-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով։

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Մարտի 8-ին, 11-12-ը սպասվում են տեղումներ: Մարտի 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Եղանակը մայրաքաղաքում

Եղանակի առաջիկա կանխատեսումների համար այցելեք այստեղ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր